ՄԵՐ ՄԱՍԻՆ

“Հաշմանդամների “Փարոս” կրթության և մշակույթի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2001թ. հունվարի 19-ին: 1988-ի երկրաշարժից և Արցախյան ազատամարտից հետո ՀՀ-ում նկատելիորեն ավելացավ հաշմանդամ անձանց թիվը: Ակնհայտ էր, որ հաշմանդամություն ձեռք բերած անձանց հոգեբանական բարդույթները, խորհրդային տարիներից ժառանգած անմատչելի միջավայրն ու հասարակության կարծրատիպերը լուրջ խոչընդոտներ էին ստեղծում հաշմանդամ անձանց և հասարակության մյուս անդամների շփման, ինչի հետևանքով հաշմանդամները մեկուսանում էին հասարակությունից: Այս և նմանատիպ այլ պատճառները դարձան կազմակերպության հիմնադրման շարժառիթը: Կազմակերպությունը իր առաջ նպատակ դրեց պայքարել հաշմանդամ անձանց իրավունքների և շահերի պաշտպանության համար: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում ՀՀ բոլոր մարզերում և համայնքներում:
Մեր առաքելությունը
ա) հաշմանդամ անձանց շահերի պաշտպանություն
բ) հաշմանդամների ինտեգրում` կրթական և մշակութային ծրագրերի մրջոցով
գ) հասարակական կարծիքի բարելավում
դ) նոր մասնագիտությունների ուսուցում, զբաղվածության ապահովում
Հիմնադրման օրվանից կազմակերպությունը հավատարիմ է եղել իր որդեգրած սկզբունքին և իրականացրած բոլոր դրամաշնորհային ծրագրերը բացառապես նվիրված են եղել հաշմանդամ անձանց հիմնախնդիրներին:
ՀՀ սոցիալական քաղաքականությանը ակտիվորեն մասնակցելու, կատարած աշխատանքի և ձեռքբերումների համար 2004-2005թթ. “Փարոս” կազմակերպությունը երկու անգամ պսրգևատրվել է ՀՀ ԱԺ Նախագահի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվոգրերով, իսկ 2007թ. Կազմակերպությունը արժանացել է ՀՀ Վարչապետի ուշադրությանը և հաշմանդամների միջազգային օրը/դեկտեմբերի 3/ հասարակական ակտիվության և ոլորտում նշանակալի ձեռքբերումների համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
“Փարոս” ՀԿ-ն ակտիվ համագործակցում է նաև Տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր սեկտորի հետ: Դրա վառ ապացույցն է Երևանի Նոր Նորք համայնքի թաղապետարանի կողմից երկարաժամկետ պայմանագրով անվարձահատույց տրամադրված 130քառ/մ տարածքը, որտեղ համայնքի և Երևան քաղաքի բազմաթիվ հաշմանդամ շահառուներ իրենց հետաքրքրություններն են բավարարում օգտվելով ՀԿ-ի մատուցած ծառայություններից: