Thursday, February 3, 2011

Հերթական սեմինար,թե լուրջ ուսուցողական ծրագիր




 2011թ. Հունվարի 26-30 “Ինտերնյուս” մամուլի աջակցության ՀԿ-ն անց էր կացնում “Քաղաքացիական լրագրություն և սցիալական ցանցեր” անվանումով դասընթացը:Այն կազմակերպվել էր “Հասանելի դառնալ մարդկանց” ծրագրի շրջանակներում` ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովռդավարության,մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի աջակցությամբ:Դասընթացին մասնակցում էին ՀԿ-ների ներկայացուցիչներ ինչպես Երևանից այնպես էլ մարզերից(Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ, Երևան;Հաշմանդամների “Փարոս” կրթության և մշակույթի զարգացման կենտրոն ՀԿ, Երևան;Գորիսի մամուլի ակումբ,Գորիս;“Կոմետա”Հկ ,Դիտավան;”Աստղացոլք” հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ, Ճամբարակ;Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ,Վանաձոր;Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ,Մարտունի):Կոնսուլտանտներ Արթուր Պապյանը,Գեղամ Վարդանյանն ու Հարություն Մանսուրյանը ջանք ու եռանդ չխնայեցին,որպեսզի իրենց գիտելիքները փոխանցեին ներկայացուցիչներին:Քննարկվեցին այնպիսի թեմաներ,ինչպիսիք են օրինակ”Լրագրության հիմունքներ,Բլոգը որպես նոր տեսակի մեդիա,Լուսանկարը մուլտիմեդիա պատմության մեջ,Վիդեոմոնտաժ” և այլք:
Վերջում ՀԿ-ների ներկայացուցիչներին տրվեցին համապատասխան վկայագրեր:    

No comments:

Post a Comment