Friday, January 28, 2011

Երբ հոգին պարում է,լռում են բոլորը




Ճակատագիրն իզուր էր Հայկի հետ չար կատակ արել: Միևնույնն է նա հոգով լսում էր: Նրա մարմնում առողջ հոգին էր ապրում:
Դեռ մանկուց էր նրան անկանոն շարժումների այդ ամբողջությունը գրավել: Ու պարը դարձավ Հայկի աշխարհը:
Բախտի անիվը տարավ նրան դեպի «Պարի’ր, եթե կարող ես» նախագիծ: Եվ, փաստորեն, նա իսկապես կարող էր: Կարող էր ու պարեց: Պարեց ու հաղթեց: Հաղթեց ու հոգին ճչաց. «Եկա, պարեցի, հաղթեցի»:


"Փարոս"ՀԿ-ի նախագահ Սուրեն Օհանյանը "Պարիր թե կարող ես" նախագծի հաղթող Հայկ Հոբոսյանի մասին՝ տես 
Տեսանյութը վերցված է "Շանթ" ՀԸ-ից

No comments:

Post a Comment